Կոտայքի մարզում Nissan-ով վրաերթի են ենթարկել 32-ամյա հղի կնոջը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառննում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)