Երևան-Մեղրի ավտոճանապարհին Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին, ժամը 18:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ "Ford Transit" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)