Երևանում Toyota Vitz-ը բախվել շինության պատին և երկաթյա դարպասին. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 77 FT 773 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթյան դարպասին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, որը երիտասարդ կին է, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)