ՀԴԲ-ն խոշոր պարգևավճար է սահմանել «վարդագույն ավազակ կնոջ» մասին տեղեկության համար
Հասարակություն
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն որոնում է «վարդագույն ավազակ կնոջը», ով կատարել է բանկերի մի քանի կողոպուտ ԱՄՆ-ի Արեւելյան ափերին: Նրա մասին տեղեկության համար 10 000 դոլար պարգևավճար է սահմանվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՀԴԲ-ի տեղեկություններով՝ երիտասարդ կինը վարդագույն պայուսակ է ունեցել իր մոտ: Հենց դա է պատճառ հանդիսացել, որ իրավապահները նրան անվանել են «վարդագույն ավազակ կին» (Pink Lady Bandit):
Բոլոր «հարձակումները» միևնույն եղանակով են կատարվել. բանկում կինը մոտեցել է պատուհանին և աշխատակցին գրություն ցույց տվել՝ պահանջելով իրեն հանձնել գումարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)