5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում Ասիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել Միածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպան Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը 

Միկա Բաղդասարովի բարի համբավն արժե երկու միլիոն ՀՀ դրամ

Իրավունք

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի փաստաբան Յուրա Եղիազարյանը հայտարարեց, որ «Արմավիա» ընկերության վերաբերյալ նյութի հերքումն օրաթերթն արտատպել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 17-ին:

Յուրա Եղիազարյանը նշեց, որ իրենք որևէ իրավախախտում չեն կատարել, այլ բարեխիղճ վերարտադրել են epress.am-ի նյութը: Ավելին՝ տպագրել են նույն լրատվամիջոցի տպագրած հերքման տեքստը, այդ պատճառով, կարծում են, որ նորից հերքում տպագրելու անհրաժեշտություն չկա, ինչը պահանջում է հայցվոր կողմը:

Օրաթերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը հավելեց, որ հերքումը հրապարակվել էր դեռևս «Արմավիա» ընկերության կողմից հայցը ներկայացնելուց առաջ, իսկ հայցադիմումը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 22-ին: «Արմավիա» ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը մեջբերեց «ԶԼՄ մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` հերքումը պետք է իրականացվի «հերքում» խորագրի ներքո, տեղակայման, ձևավորման, տառատեսակի, չափի նույնությամբ` չզիջելով տեղեկատվության հրապարակմանը, որին վերաբերում է այն: Իսկ օրաթերթի հրապարակումից չի երևում «հերքում» խորագիրը, հետևաբար՝ այն չի ընկալվում որպես հերքում: Ավելին` հոդվածի ուսումնասիրությունից էլ չի երևում, որ օրաթերթն իր կողմից է այդ հերքումը հրապարակել:

«Ըստ էության, սա իրենից ներկայացնում է epress.am կայքից համապատասխան տեղեկատվության հերթական արտատպումը», - ասաց փաստաբանը: Օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ավելացրեց, որ սեպտեմբերի 17-ի համարում իրենք մեկ այլ` «Բաղդասարովի տունը կռիվ է ընկել» հրապարակման մեջ նույնպես անդրադարձել են այս գործին: Նշել են, որ ընկերությունը հերքել է զենքի մատակարարման լուրը:

Օրաթերթն այդ հրապարակման մեջ նաև նշել է, որ կոնկրետ տեղեկատվության հրապարակման հերքման պահանջ իրենց չի ներկայացվել: Ավելին` հրապարակվել են բոլոր էլեկտրոնային կայքերը, որոնք նույնպես անդրադարձել են զենքի մատակարարման թեմային: Հաշտության համաձայնություն կնքելու դատավորի առաջարկին «Արմավիա» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ երկու անգամ առաջարկել է հաշտություն կնքել: Առաջին առաջարկը մերժվել է, իսկ երկրորդն անցյալ ուրբաթ է ներկայացրել և դեռ պատասխան չի ստացել: Ընկերությունն առաջարկել է տպագրել հերքում:

Խմբագիր Շողեր Մաթևոսյանը հավելեց, որ կոռեկտ չէ այդքան հերքելուց հետո ևս մեկ անգամ հերքում տպագրել: «Հերքումը մեկ անգամ եղել է: Նույն թերթում երկու անգամ տարբեր ձևերով շեշտվել է, որ այդ ինֆորմացիան հերքվել է: «Չորրորդ ինքնիշխանություն»-ն ստիպված պիտի լինի հետգրությամբ հերքումը տպագրել, որպեսզի բացատրի, թե ի՞նչ կապակցությամբ է այս հերքումը հայտնվել թերթում», - բացատրեց Շողեր Մաթևոսյանը:

Նիստը նախագահող դատավոր Ռուբեն Ափինյանը փորձեց հայցվոր կողմից ճշտել, թե ինչու՞ են օրաթերթից 2 մլն դրամ փոխհատուցում պահանջում, այլ ոչ թե 200 կամ 500 հազար: «2 մլն-ը կփրկի՞ գործարար համբավը», - փաստաբանին հարց ուղղեց դատավորը: Փաստաբանի խոսքերով` ընկերությունը նպատակահարմար է գտել փոխհատուցում պահանջել նշված չափով. «Տեղեկատվությունն իր բնույթով այնպիսին է, որ, ըստ էության, կարող էր և հասցվել է լուրջ վնաս «Արմավիա» ընկերության գործարար համբավին»: «2 մլն դրամն էդքանը լո՞ւրջ է: Ես լուրջ կհասկանայի, եթե 2 մլն դոլար պահանջեին», - հակադարձեց դատավորը: Փաստաբանը հիմնավորեց, որ դա հայկական օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափն է, և զենքի մատակարարման հետ կապված համապատասխան տեղեկատվությունը, այն էլ` լիբիական կողմին, բավականին խնդրահարույց է:

Դատավոր Ռ. Ափինյանն իր համար երեք տարբերություն արձանագրեց, որը ընկերության ներկայացուցիչը մատնանշեց որպես epress.am կայքից արտատպելու արդյունքում փոփոխված, այն է` epress.am կայքի «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» վերնագիրն օրաթերթը դարձրել է ««Արմավիան» զե՞նք է մատակարարում Լիբիային», օրաթերթը տպագրել է նաև ընկերությանը պատկանող օդանավի լուսանկարը. նշված երկու փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ամբողջ հոդվածում ընկալվում է «Արմավիա» ավիաընկերությունը` բացառելով Հայաստանում գրանցված այլ ավիաընկերություններին:

Հայցվորի ներկայացուցչի հիմանվորմամբ՝ համապատասխան փոփոխություններն անելու համար օրաթերթը պետք է տիրապետեր հստակ տեղեկություններին:

«Այստեղ քաղավիացիայի մամլո քարտուղարը կոնկրետ ուղղորդել է դեպի «Արմավիան»: Ռուսական տեքստում ինքը բառացիրոն հայտարարել է` «Արմավիան մոնոպոլիստ է: Այդ հարցով դիմեք իրենց», - պարզաբանեց Գոհար Վեզիրյանը:

Շողեր Մաթևոսյանը հայցվոր կողմից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հայցադիմումում իրենց հրապարակած լուրի վերանգիրն առանց հացական նշանի վերարտադրել: Պարզվում է՝ այն նկատելի չի եղել հայցվորներին: Ավելին` ընկերությունն ուսումնասիրել է օրաթերթում տեղ գտած բոլոր հարցական նշանները և պարզել, որ այն շատ փոքր է, աննկատ և տարբերվում է օրաթերթի վերնագրերում եղած մյուս հարցական նշաններից:

Դատարանը նախատապրաստական փուլն այսօր ավարտեց և դատաքննության օր նշանակեց դեկտեմբերի 14-ը. տեղեկացնում է «Հետք»-ը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ամենադիտված