ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության 

Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճուղին

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների կարևոր ուղղություններից է կադրային քաղաքականությունը: Կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը, ՊԵԿ-ը ներդրել է անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված ՊԵԿ նորաստեղծ ուսումնական կենտրոնին: Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Իսկ մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք են բերում Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային մասնաճյուղում:

Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն էր այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել գործնական պարապմունքներին, զրուցել նաև դասընթացների մասնակիցների հետ: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ մաքսային ուսումնական կառույցի գործարկմամբ ամբողջանում է Երևանի ուսումնական կենտրոնը, որի նպատակն է' բարձրացնել համակարգում աշխատակիցների կրթական մակարդակը. «Ցանկանում ենք համակարգը համալրել որակյալ կադրերով: Մենք համոզված ենք և նաև հետևողական ենք լինելու, որ ուսումնական կենտրոնում կադրերը վերապատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ խնդիր է դրված օտար լեզուների իմացությունը դարձնել առաջնահերթ»:

Հաշվի առնելով, որ մաքսային արժեքի որոշման, ինչպես նաև հետբացթողումային հսկողության ոլորտները համարվում են մաքսային ծառայության գերակայություններից, կոմիտեի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հուլիսի 24-ից 26-ը մաքսային ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթաց' նվիրված մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերին: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Յան Կրեմերը դասախոսությամբ կներկայացնի մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերը և միտումները, ինչպես նաև այդ ոլորտների միջազգային փորձը: Աշխատաժողովի ընթացքում կանցկացվեն նաև գործնական վարժություններ, ինչը հնարավորություն կտա մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության մասնագետներին կատարելագործել իրենց գիտելիքները և ձեռքբերել նոր հմտություններ: Ի դեպ, ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղի լսարանները վերազինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ «Ռապիսկան» սարքավորումներով, որոնք կիրառվում են մաքսային զննման ամբողջ գործընթացում: Մաքսային մասնաճյուղի լսարաններում ևս առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված ուսումնական գործընթացների համար, ինչն էապես կնպաստի հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացմանը:

Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում: Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր մոտեցում է ներդրվում ՊԵԿ կադրային քաղաքականությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը
Ամենադիտված