«Եռաբլուր» պանթեոնի կամրջի մոտակայքում այրվել է «Chevrolet Corvette» մակնիշի ավտոմեքենա. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 12:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Եռաբլուր» պանթեոնի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Սեբաստիայի փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա տանող հատվածում` կամրջի տակ, «Chevrolet Corvette» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի սյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն