Գեղարքունիքի մարզում շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված 06-ին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկվածին նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել, ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում և փորձել է վնասված անվադողը փոխել:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն