45-ամյա մայրն օգնել է նույնասեռական որդուն դառնալ երկվորյակների հայր (լուսանկարներ)
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կինը փոխնակ մայր է դարձել նույնասեռական որդու համար` լույս աշխարհ բերելով իր թոռներին: Այս մասին գրում է The Sun-ը:
45-ամյա Վալդիրա դաս-Նեվեսը որոշել է օգնել իր որդուն` 21-ամյա Մարդելոյին, դառնալ հայր: Բրազիլուհին հաջող է անցել էքստրակորպորալ բեղմնավորման ընթացակարգը և այս տարվա հունվարին հղիացել:
Սեպտեմբերի 3-ին նա լույս աշխարհ է բերել երկվորյակի` աղջկա և տղայի, որոնց անվանել են Նոյ և Մարիա Ֆլոր: Նոյի մոտ հայտնաբերվել են շնչառական խնդիրներ և փոքրիկը մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Մոտ 4 տարի առաջ իմ մայրը հղիացավ հայրիկից, բայց աղջիկը ծնվեց հղիության 7-րդ ամսում և մեկ շաբաթ անց մահացավ: Մենք որոշել ենք մեր մայրիկին հնարավորություն տալ մեծացնել մեր երեխաներին»,- պատմում է Մարսելոն:
Նա նաև նշել է, որ հղիության համար օգտագործվել է իր սերմը և անանուն դոնորի ձվաբջիջը:
«Փառք Աստծուն, որ մայրիկին հաջողվեց հղիանալ: Որքան հրաշալի է, որ հիմա մեր երազանքը դարձել է իրականություն»,-եզրափակել է բրազիլացին` խոստովանելով, որ միշտ ցանկացել է հայր դառնալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն