Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, Հայաստանը չի ապահովի դա․ Ռուբինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանն ինքնիշխան պետություն է, և առանց Հայաստանի, ՀԱՊԿ-ում չեն կարող որոշումներ ընդունվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«ՀԱՊԿ-ում գործընկեր և դիտորդ պետությունների կարգավիճակի ամրագրումը Հայաստանին թույլ կտա կազմակերպության աշխատանքներին ներգրավել այն երկրներին, որոնց ներկայությունը դրական է գնահատվում Հայաստանի կողմից։ Բայց Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է»,-հայտարարեց Ռուբինյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն