ԱԺ-ն մերժեց սահմանի վրա ԱԱՀ գանձելուց հրաժարվելու օրինագիծը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հրաժարվել սահմանին ներկրվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկ գանձելուց:
Օրենքի նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«1997 թ. մեր երկրում սահմանի վրա ԱԱՀ է գանձվում, որը նշանակում է, որ 22 տարի բիզնեսն ու տնտեսավարողները անտոկոս վարկավորում են պետությանը: Քայլ առ քայլ մենք պետք է սահմանից հրաժարվենք, գործարքները պետք է կատարվեն, հետո, ինչպես ամբողջ աշխարհում, մենք պետք է գանձենք ԱԱՀ-ն: Պարզ քայլ է, պետք է հրաժարվենք սահմանի վրա ԱԱՀ գանձելուց: Բիզնեսը պարտավոր չէ պետությանը անվճար վարկավորել»,- ասաց Մելքումյանը:
Նախագիծը չընդունվեց 52 դեմ, 41 կողմ և 14 ձեռնպահ ձայներով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն