Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում Ֆլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով «Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. Ֆարմանյան Թբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 

«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ հավատարիմ իր սկզունքներին

Լուսանկարներ

«Նարեկացի» արվեստի միությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցիկ համերգային ծրագրով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին: Տոնական միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով: Հոբելյանական երեկոն վարեցին Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը, ովքեր իրենց գեղեցիկ ելույթը համեմեցին բանաստեղծական խոսքով:

Երեկոն իրենց անզուգական կատարումներով զարդարեցին «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՆԱՄ-ի գեղարվեստական խորհրդատու Դանեիլ Երաժիշտը և ներկայացրեց Գևորգ Կոջոյանի կատարմամբ հնչող «Սուրբ Մեսրոպ» (խոսք՝ Սիամանթո, երաժշ.՝ Դանիել Երաժիշտ) երգը՝ նշելով, որ 1913-ի հոկտեմբերին, Պոլսո «Պտի-Շատ» թատրոնում Կոմիտասի կազմակերպած հանդիսության ժամանակ, որը նվիրված էր հայոց այբուբենի 1500-ամյակին և տպագրության 400-ամյակին, Սիամանթոն ընթերցել է իր «Սուրբ Մեսրոպ» պոեմն ու արժանացել Կոմիտասի գովասանքին: - 1985 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով գրել է «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»:

Նա նշում էր, որ նախատեսել էր գրել այլ երաժշտություն, սակայն ստացվել է բոլորովին ուրիշ բան, քանի որ իր սենյակում թևածում էր Նարեկացու հզոր ոգին: Այս պատմությամբ ցանկանում եմ նշել, որ «Նարեկացի» արվեստի միությունն արժանի է և արժանապատվորեն է կրում Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը,-ավելացրեց Դանիել Երաժիշտը: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց «Փարոս» կամերային երգչախմբին՝ ՆԱՄ-ի հիմնադրման օրվանից իրենց հետ լինելու համար:

-Ուղղորդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր առաջնորդությամբ՝ 2004 թվականին Երևանում հիմնադրեցի «Նարեկացի» արվեստի միությունը, որին հետևեց հաջորդ հաստատությունը Շուշիում՝ 2006 թվականին: Խիստ խորհրդանշական պատմությունը պետք է հիշեմ, երբ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեծարում է Ամենայն հայոց երգահան Կոմիտասին, վերջինս ի պատասխան ասում է. «Սիրելի՛ Հովհաննես, հրաշալին ես չեմ, այլ հայ ժողովուրդն է, քանզի եթե ժողովուրդը այսքա՜ն հրաշալի չլիներ, Կոմիտասն ինչ էլ աներ արդյունքի չէր հասնի»:

ՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Հիմք ընդունելով Կոմիտասի խոսքերը՝ պետք է ասեմ, որ եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մենք կմնանք որբ, մեր գործերը՝ կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին նվերների, ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար,- նշեց Նարեկ Հարությունյանը:

Ամեն տարի Նարեկ Հարությունյանը տարեդարձի միջոցառումից հետո միության պատկերանշանն է նվիրում որևէ արվեստագետի, այս անգամ, մի փոքր շեղվելով ավանդույթից, նվերը հանձնվեց դահլիճում գտնվող ամենափոքրիկ հանդիսատեսին: Դահլիճի ցուցասրահում ներկայացված էին 15 տարիների ընթացքում ՆԱՄ-ում հանդես եկած և իրենց աջակցությունը ցուցաբերած անհատների լուսանկարները: Միությունն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ նվիրելով տարիների խորքում թաքնված անձնական լուսանկարները, որոնք ամփոփված էին ջերմ հուշերով և գեղեցիկ զգացողություններով:

Ամեն տարի միայն Երևանի կենտրոնը հյուրընկալում է նվազագույնը 15000 հանդիսատես մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից: Արվեստագետի ու հանդիսատեսի միջև ստեղծված անմիջական կապի շնորհիվ փոխանցվում է արվեստի խորհուրդը: Միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները ծանոթանում են հայկական մշակույթին՝ իր հին և ժամանակակից արժեքներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Ամենադիտված