ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտի վերաբերյալ օրինագիծը
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նշված արձանագրության հիմք է հանդիսացել ԵԱՏՄ պայմանագիրը, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը: Հեղինակի ներկայացմամբ՝ որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, հստակեցվել են սուրհանդակափոստային ծառայության միջև կապը և բեռների անձեռնմխելիության իրավակարգավորումները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն