Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջնակի դին
Իրավունք
Գեղարքունիքի մարզում Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում հայտնաբերվել է օրեր առաջ որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջնակի՝ Արեգա Մ․-ի դին։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի շրջակա տարածքում որոնողական աշխատանքներ էին իրականացվում: Նախօրեին որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ հաջորդ օրը մի քանի կիլոմետր շառավղով էին որոնողական աշխատանքներ իրականացվել։ Ստուգվել էին նույնիսկ այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան