ԱԺ-ն ընդունեց աշխատակազմի պետական ծառայողների արձակուրդն ավելացնելու նախագիծը
Քաղաքական
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը:
Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանպատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նշեց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն