ԱԺ-ն այսօր ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին. Արսեն Բաբայան
Բլոգոսֆերա
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ հոդվածով (պետական ծառայողին տրվել է լրացուցիչ 4 օր արձակուրդ), որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին:
Մասնավորապես, օրենսդիրն Աշխատանքային օրենսգրքով այդ լիազորությունը վերապահել է բացառապես Կառավարությանը, հետևաբար չէր կարող օրենքով նախատեսվել այդպիսի կարգավորում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն