Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Սպորտ
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ 4։1 հաշվով առավելության հասավ թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Սեպտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Արման Դարչինյանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան