Ծխատարից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրի շենքում ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ծխատարից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն