Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության երկրորդ փուլի թայ-բրեյքում Մովսեսյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ և պարտվեց:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն