Այսօր դարձա 35 տարեկան. Գագիկ Սուրենյան
Բլոգոսֆերա
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն այսօր տոնում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը: Այդ առիթով նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Այսօր դարձա 35 տարեկան: Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։
Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ,
Քարոզներից տարտամ ու վեճերից:
Գնամ քարափներիս լռությունը կարդամ,
Վերջին անգամ փորձեմ ճանաչել ինձ:
Գնամ աղբյուրներիս զրույցները լսեմ
Եվ մտերիմ, եւ պարզ, եւ դասական:
Առնեմ սիրտս թափուր, բերնեբերան լցնեմ
Մի թռչնային սիրով անմեղսական:
Ամպի, խոտի, հողի հոտով հարբած լինեմ,
Եվ հրաշքի հոտով մայրամուտի՝
Քնեմ… աչքս բանամ, նստեմ ու լաց լինեմ
Հոգեվարքի վրա թրջված մութի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն