Սուրճը կթանկանա 25-40%-ով
Տնտեսություն
Այս տարի Բրազիլիայում երաշտի և հորդառատ անձրևների պատճառով Robusta տեսակի սուրճի գինը բարձրացել է: Գյուղատնտեսները նշել են, որ եղանակային վատ պայմանները թույլ են տվել հավաքել սուրճի բերքի միայն 40%-ը: Դրա հետ մեկտեղ, վատ ցուցանիշներ են կանխատեսվում նաև 2013թ.-ի սուրճի բերքի որակի և ծավալների մասին:
Բրազիլական շուկայից Robusta տեսակի սուրճի համար գնորդներն սկսել են ավելի թանկ վճարել: Վերջին ժամանակներում բրազիլիական սուրճի գինը մեկ տոննայի համար հասել է մինչև $287:
Բացի Բրազիլիայից, սուրճի ամենամեծ մատակարարողներից է նաև Վիետնամը: Վերլուծաբանները հայտնել են, որ վիտնամական սուրճի շուկայում գները կայուն մակարդակի վրա են: Robusta տեսակի սուրճի գները համաշխարհային բորսաներում աճել են 3%-ով: 2012թ.-ի սկզբից, սուրճի գներն աճել են 24%-ով:
Ըստ լոնդոնյան Holland Capital LLP գյուղատնտեսական հիմնադրամի գնահատականի, 2012թ.-ի առաջին կիսամյակում գլոբալ մաշտաբներով վաճառվել է 5.5 տոննա սուրճ: Այս տարի Բրազիլիայից 1.5 տոննա ավելի սուրճ է արտահանվել, քան նախորդ տարի:
Ներկա երաշտը ֆերմերներին թույլ է տալիս արագ հավաքել անձրևից տուժած սուրճի բերքը: Flavour Coffee-ի ներկայացուցիչները հայտնել են, որ 2012 թ.-ին սուրճի հիմնական տեսակները ցածր որակի կլինեն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում