Ընտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք. Անի Սամսոնյան
Բլոգոսֆերա
Դատավորն անկախ է իր որոշումներում և արգելվում է խոչընդոտել նրա գործունեությանը կամ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածին։
Անի Սամսոնյանը միաժամանակ տեղադրել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են Սահմանադրական դատարնի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քաշքշում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին։ Այս կապակցությամբ Անի Սամսոյնյանն ընդգծել է. «Բոլոր նրանց մոտ, ովքեր դատապարտեցին Աննա Դանիբեկյանի նկատմամբ կատարված արարքը, ես չգտա այս տեսանյութի արարքները դատապարտող գրառումներ։ Ամոթ է, տիկնայք և պարոնայք, ընտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք»,-գրել է պատգամավորը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատերեր Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, որոնք հայտնի են որպես Ռ. Քոչարյանի աջակիցներ, ուղիղ եթեր են մտել և քայլելով դատավոր Դանիբեկյանին զուգահեռ` նրան շարունակ հարցեր են հղել մասնավորապես այն մասին` արդյո՞ք նա դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցանկում կա թե ոչ։ Երիտասարդների հարցերին դատավորը չի պատասխանել, իսկ դատարան հասնելով` խնդրել է կարգադրիչներին դիմել իրավապահ մարմիններին` նշելով, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն