Արարատի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճամփեզրի քարերին. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։40-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Անդրանիկ Շ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VD 005 համարանիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին։
Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Շ-ն և ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Միշա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն