Վահագնաձոր գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարին․ 2 հոգի հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ «Գրանտ Տուն» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Թ., ծնված 1944 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել քարին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Արթուր Թ.-ն (ծնված 1979 թ.) և Վախթանգ Հ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ:
Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևորներինը՝ բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն