Հոլանդիայում ոստիկանները ձերբակալել են թութակի (լուսանկար)
Այլ
Նիդերլանդներում Ուտրեխտ քաղաքի ոստիկանները ձերբակալել են գողին` իր թութակի հետ միասին:
Ձերբակալված թռչունի լուսանկարը հրապարակվել է ոստիկանության Ինստագրամի էջում:
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ սեպտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել խանութում կատարված գողության մասին: Նրանց հաջողվել է ձերբակալել ավազակին, ում ուսին նստած է եղել թութակը:
Երբ գողին իր թութակի հետ բերել են կալանավայր, իրավապահ մարմինները հասկացել են, որ թռչնի համար չունեն ո՛չ վանդակ, ո՛չ ազատ խուց: Երկար քննարկումից հետո նրանք թութակին բանտարկել են իր տիրոջ հետ խցում:
Նշվում է նաև, որ թռչնի համար ջուր և հաց են բերել:
Посмотреть эту публикацию в Instagram


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն