Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Այլ
Աշխարհի մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը լույս հոկտեմբերի 1-ի գիշերը խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում զետեղված տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Սոցիալական ցանցի աշխատանքում խափանումները սկսել են դիտվել հոկտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 06:20-ից հետո:
Խափանումներից առավել հաճախ գանգատվում են Ինդոնեզիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Գերմանիայի, Պերուի, Բրազիլիայի օգտատերերը: Ռուսաստանում խնդիրներ են ունեցել Մոսկվայի օգտատերերը: Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում է նորությունների ժապավենի աշխատանքում տեղ գտած խափանումներից, եւս 23 տոկոսը՝ սոցալական ցանցի աշխատանքի լիակատար անջատումից, 18 տոկոսը խնդիրներ է ունենում օգտահաշիվներ մտնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն