Արագածոտնի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Հ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ուղևոր Արայիկ Հ.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև` «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Սարգիս Հ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն