Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն աջակցում է դասադուլի մասնակիցներին (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր առավոտից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում դասադուլ է: Միջանցքներում հավաքված ուսանողների ու նրանց աջակցող որոշ դասախոսների բողոքն ուղղված է ԿԳՍՄ նախարարության բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը պարտադիր չի լինի բուհերում:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ևս ուսանողների կողքին էր, նրա պնդմամբ օրենքի նախագիծը ԵՊՀ գիտական խորհրդում ևս ստացել է բացասական գնահատական, նույնկերպ նաև մյուս բուհերի գիտխորհուրդներում, և թեկուզ այս պատճառով, նախագիծը պետք է հետ կանչվի: Քայլերի հաջորդականությունը պետք է ճիշտ ընտրվի, դպրոցը պիտի տա բավարար գիտելիք, եթե համալսարանում պարտադիր չէ այդ առարկայի ուսուցումը:
«Ցավող ատամը մինչև հեռացնելը, պետք է բուժման եղանակը փորձել»,-ասաց Ափոյանը: Ուսանող Սամվել Եղիազարյանի և մի շարք այլ ուսանողների նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք, որով պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին ու նախագահին, հավաքվել է մոտ 500 ստորագրություն: Ստորագրահավաքին մասնակցել են տարբեր բուհերի ուսանողներ: Ուսանողները հավաստում են, որ միայն դասադուլով չի սահմանափակվելու իրենց բողոքը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)