Պետք է ուշադրություն դարձնենք հետևյալին՝ 300 մարդ կորցնում է իր աշխատանքը, թե՞ մեր ազգային ինքնությանն ենք հարված հասցնում․ ԵՊՀ դասախոս (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր առավոտից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում դասադուլ է: Միջանցքներում հավաքված ուսանողների ու նրանց աջակցող որոշ դասախոսների բողոքն ուղղված է ԿԳՍՄ նախարարության բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը պարտադիր չի լինի բուհերում:
Դասադուլը, ըստ դասախոս Արշալույս Գալստյանի, սկսվել է ուսանողների նախաձեռնությամբ, և դասախոսներից միացել են նրանք, ովքեր ևս խնդիր են տեսնում օրենքի նախագծի մեջ:
«Որպես դասախոս, ես աջակցում եմ իմ ուսանողներին, ես վտանգավոր եմ համարում այս նախագիծը ոչ թե այն առումով, որ մի քանի հարյուր դասախոս կզրկվեն աշխատանքից, այլ որ հայոց լեզուն՝ մեր ազգային ինքնությունը պահպանող կարևորագույն բաղադրիչը, ուղղակիորեն դուրս է մղվում կրթական համակարգից: Կարիք կա բովանդակային փոփոխություններ անելու, իհարկե, շատ են թերությունները, բայց սա պատճառ չէ առարկան հանելու համար»:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)