ՀՖՖ-ն կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։
ՀՖՖ-ում նշում են, որ համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։
Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։
Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան