ԵՊՀ ուսման վարձի բարձրացման հարց եմ դնելու, այս վարձերով հնարավոր չէ համալսարան պահել․ ռեկտորի պաշտոնակատար
Հասարակություն
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի բարձրացման հարցը: Այս մասին Գևորգյանն ասաց նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Աշխատավարձերը շատ ցավոտ թեմա են, որովհետև այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին: Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը, և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ: Ես որոշ ժամանակ հետո գիտխորհրդի քննարկմանը կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը: Այս վարձերով հնարավոր չի համալսարանը պահել: Իմ հաշվարկներով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15%-ով, կախված մասնագիտությունից»,- ասաց Գևորգյանը:
Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այդ բարձրացման շնորհիվ կկարողանան բուհի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 10%-ով:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը