ԵՊՀ գիտխորհուրդը կքննարկի «Լավագույն դասախոս» մրցանակաբաշխություն ստեղծելու հարցը
Հասարակություն
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բուհի գիտական խորհրդին կներկայացնի «Լավագույն դասախոս» մրցանակաբաշխություն ստեղծելու հարցը:
Այս մասին Գևորգյանն ասաց նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ներդնելու ենք լավագույն դասախոս մրցանակաբաշխություն: 10 մրցանակ է լինելու ըստ ոլորտների: Երբ ընտրվեն լավագույն դասախոսները, նրանց դասախոսությունները պետք է տեսանկարահանվեն, և այդ տեսանյութերը պետք է տեղադրվեն համացանցում: Այն ուսանողները, որոնք նույն առարկան են անցնում, պետք է հնարավորություն ունենա այդ դասախոսությունները լսելու: Տարիների ընթացքում մենք կունենանք լավագույն դասախոսների դասախոսությունների տեսադարան, որից կկարողանան օգտվել բոլորը»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը