Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի 

Զարուհի Բաթոյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները

Քաղաքական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

«Շատ ուրախ եմ Եվրոպական միության հետ մեր համագործակցության համար, հատկապես՝ մարդու իրավունքների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ծրագրերի ուղղությամբ: Մենք առանձնահատուկ հանձնառություն ունենք հատկապես աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, միջազգային չափորոշիչներին և կոնվենցիաներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Զբաղվածության ռազմավարության մշակումն արդեն իսկ ավարտական փուլում է, իսկ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները՝ հանրային քննարկման»,- ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը, վերանայվում են զբաղվածության պետական ծրագրերը, մշակվել և հաստատվել է Գենդերային ռազմավարությունը:

Նախարարը հատկապես առանձնացրել է երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը և նշել, որ երեխայի իրավունքի իրացման վրա հիմնված այս մոտեցումն այլընտրանք չունի:

Անդրադառնալով Զբաղվածության ռազմավարությանը, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այն մշակվել է մասնակցային մթնոլորտում, միջազգային գործընկերների և տեղական կառույցների հետ համագործակցությամբ.

«Մենք խրախուսում ենք աշխատանքը, քանի որ վստահ ենք, որ միայն աշխատանքի միջոցով է հնարավոր հաղթահարել աղքատությունը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ նախարարությունը վերանայում է նաև նպաստների համակարգը, որի հիմքում ևս դրվելու է այն տեսլականը, որ զբաղվածությունը սոցիալական աջակցության տրամաբանական շարունակությունն է և հիմնական բաղադրիչը»,- նշել է նա:

ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացմանն ուղղված ծրագրերը, որոնք ամբողջությամբ համահունչ են ԵՄ կողմից 2020 թվականին սահմանված «Ավելի լավ կառավարում» առաջնահերթությանը:

«Ուրախ եմ տեսնելու սոցիալական պաշտպանության, զբաղվածության, աշխատանքային իրավունքների և մյուս շատ կարևոր ոլորտներում տեղի ունեցող փոփոխությունները: Ձեր գործունեության մասին խոսելիս՝ առաջին բանը, որ նշեցիք, մարդու իրավունքներն էին: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հենց մարդու իրավունքների պաշտպանության վրա է հիմնված ԵՄ ողջ քաղաքականությունը: Այս օրերին որոշ լրատվամիջոցներ շատ են գրում այն մասին, թե, իրենց մեկնաբանմամբ, ինչ ենք մենք պատկերացնում մարդու իրավունքներ ասելիս: Ուրախ եմ, որ մենք Ձեզ հետ ունենք մարդու իրավունքների հետ կապված միացյալ պատկերացում, որը վերաբերում է ներառականությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը և արժանապատիվ կյանքի հնարավորությանը»,- ասել է դեսպան Վիկտորինը:

Դեսպանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երիտասարդների զբաղվածության խնդրին, հատկապես՝ գյուղական համայնքներում: Ըստ նրա՝ արժանապատիվ աշխատանքն այն միջոցն է, որը կարող է փոխել յուրաքանչյուր մարդու կյանք:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները, որոնք առավելապես ուղղված կլինեն աշխատանքի և զբաղվածության ծրագրերին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող
Ամենադիտված