Մետրոյի ուղևորները սպանել են կանանց ներքնազգեստը լուսանկարող տղամարդուն
Այլ
Սինգապուրում 46-ամյա տղամարդ է սպանվել: South China Morning Post պարբերականի տեղեկություններով՝ նա մետրոյում լուսանկարելիս է եղել կանանց շրջազգեստների տակից:
Երբ ուղևորները նկատել են, որ նա թաքնված տեսախցիկով լուսանկարում է կանանց ներքնազգեստը, տղամարդը փախուստի է դիմել: Ուղևորներից հինգ հոգի վազել են տղամարդու հետևից և բռնել մետրոյի կայարանից 500 մետր հեռավորության վրա:
Երբ դեպի վայր է ժամանել ոստիկանությունը, տղամարդն արդեն իսկ անշունչ պառկած է եղել գետնին: Մահվան պատճառը չի նշվում:
Նրան հետապնդած քաղաքացիներից մեկը հայտնել է լրագրողներին, որ տղամարդուն գետին է սղմել, բայց բաց է թողել, երբ նա սկսել է փսխել:
«Մենք ընդամենը կատարում էինք մեր քաղաքացիական պարտքը և սպասում էինք ոստիկանության ժամանմանը», — մեջբերում է AsiaOne-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն