Էնրիկե Իգլեսիասը հնարավոր է մենահամերգով հանդես գա Երևանում
Գիտություն և Մշակույթ
Իսպանացի երգիչ, երգահան և դերասան Էնրիկե Իգլեսիասը հնարավոր է 2020 թվականին ելույթ ունենա Հայաստանում:
Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց երգչի զարմիկը` Խորխե Իգլեսիասը, ով համագործակցում է Silk Note երաժշտական փառատոնի հետ:
Նա ընդգծեց, որ խոսել է Էնրիկեի հետ և այժմ փորձում են հասկանալ, թե շրջագայությունների ինչ ժամանակացույց ունի երգիչը, որպեսզի հնարավորության դեպքում կազմակերպեն նրա այցը Հայաստան:
Խորխե Իգլեսիասը Հայաստան է ժամանել նոյեմբերի 6-10-ը Silk Note երաժշտական փառատոնին մասնակցելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն