Գիտնականները քաղցկեղի տարածումը կանգնեցնելու միջոց են գտել
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի կենսաբժշկագիտական հետազոտական կենտրոնի եւ Նյու Յոքի Պրեսվիտերական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցի հատկություն, որը նպաստում Է ուղեղում քաղցկեղային բջիջների տարածմանը: Հետազոտության մասին հրապարակել Է Medical Xpress պորտալը:
Հետազոտողները պարզել են, որ CEMIP սպիտակուցն արյունատար անոթներին եւ ռեզիդենտային իմունային բջիջներին դրդում Է արտադրելու բորբոքային մոլեկուլներ, որոնք նպաստում են ուղեղում քաղցկեղի բջիջների տարածմանը:
Կենդանիների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ այդ սպիտակուցի արգելափակումը կկասեցնի ուղեղում մետաստազների տարածման գործընթացը: Նշվում Է, որ ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած մահերի մեծ մասը տեղի են ունենում ոչ թե սկզբնական ուռուցքների, այլ օրգաններում քաղցկեղային բջիջների տարածման պատճառով: Ամենավտանգավոր դեպքերից մեկը համարվում են մետաստազներն ուղեղում: Գիտնականները ենթադրում են, CEMIP սպիտակուցի վերահսկումը բժիշկներին կօգնի քաղցկեղի բուժման եւ դրա զարգացման ռիսկերի կանխատեսման գործում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)