Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկները 65,100 են
Տնտեսություն
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկները 65,100 են: 2012թ. հուլիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանի Հանրապետությունում եղել է 77,004 մարդ, նրանցից 65,053-ը եղել են գործազուրկ: Երևանում 23,682 աշխատանք փնտրողներից 21,334-ը եղել են գործազուրկ:
2012թ. առաջին կիսամյակում աշխատանքով ապահովվել է՝ հունվարին՝ 659, փետրվարին՝ 881, մարտին՝ 965, ապրիլին՝ 948, մայիսին՝1037, իսկ հունիսին 941 մարդ:
Նպաստառու գործազուրկները 2012թ. առաջին կիսամյակում եղել են՝ հունվարին 14,100, փետրվարին՝ 13,600, մարտին՝ 13,300, ապրիլին՝ 13,800, մայիսին՝ 13,300, հունիսին՝ 12,700:
Նշենք նաև, որ գործազրկության նպաստի միջին չափն այդ ամիսներին կազմել է՝ հունվարին՝ 16,500, փետրվարին՝ 16,235, մարտին՝ 16,195, ապրիլին՝ 15,883, մայիսին՝ 16,139, հունիսին՝ 16,347 դրամ:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)