Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել 

«Չկա ու չի կարող լինել այնպիսի լուծում, որը կգոհացնի երեք կողմին էլ»

Քաղաքական

Արցախի հարցում ՀՀ կառավարության տեսակետը մինչև հիմա չգիտենք: Հնչում են իրար հակասող տեսակետներ, բայց վերջնական ու հստակ մոտեցում դեռ չենք լսել: Փոխվում են միայն ձևակերպումները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Նա նաև անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին:

«Մենք պետք է հասկանանաք, թե ինչն է փոխարինվում այդ ձևակերպմամբ: Իրականում՝ ունենք մի ֆունդամենտալ փաստաթուղթ, որի երեք սկզբունքները միջազգային հանրությունը հիմք է տեսել՝ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Ընդ որում, դա ունիկալ է, քանի որ այլ  կոնֆլիկտների համար այն չի գործում: Գիտենք՝ կան կոնֆլիկտներ՝ կապված Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ, բայց դրանցից որևէ մեկի համար միջազգային հանրությունն այդ երեք սկզբունքները չի որդեգրել: Ուզում եմ հատուկ նշել, որ այդ երեք սկզբունքների մեջ կա մի չափազանց  կարևոր սկզբունք, որը կոչվում է «ազգերի իրավահավասարության և ինքնորոշման  սկզբունք»,- ասաց Մինասյանը: 

Նրա խոսքով՝ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, կառավարությունը, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները չեն օգտագործում «ազգերի ինքնորոշման սկզբունք» տերմինը և դրա փոխարեն շրջանառության մեջ են դնում՝  երեք ժողովուրդների կարծիքի համընկնումով խնդրի լուծման տարբերակը:

«Ուզում եմ հատուկ նշել՝ մենք պետք է հասկանանաք, թե որը ինչով ենք փոխարինում: Ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա խնդրի լուծման միակ աղբյուրը Արցախի ժողովուրդն է: Ինչպես կորոշի Արցախի ժողովուրդը, այդպես էլ խնդիրը կլուծվի: Ընդ որում, այդ որոշումը պետք է լինի պարտադիր իրավական ուժ ունեցող: Ահա այս կարևոր սկզբունքը փոխարինվում է՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների տեսակետների համընկնման հետ»,- ասաց նա:

Մինասյանը հատուկ նշեց, որ չկա ու չի կարող լինել այնպիսի լուծում, որը կգոհացնի երեք կողմին էլ. «Դուք չեք գտնի մի կոնֆլիկտ, որի լուծումը ընդունելի լինի այն երկրի ժողովրդին, որից, ըստ էության, ինքնորոշման ճանապարհով անկախացել են: Այդպես չի լինում: Դա լինում է միայն իրավական ուժի գերակայության շնորհիվ»:

 

Նրա խոսքով՝ մեր իշխանական օղակները պետք է զգույշ լինեն նման հայտարարություներ անելիս, քանի որ, երբ Փաշինյանը նման բան է ասում, մյուսները կրկնում են, արդյունքում՝ շատ կարևոր կետ է մոռացվում կամ շրջանառությունից դուրս գալիս. «Ու հենց այստեղ էլ շրջանառության մեջ է մտնում խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի երեք կողմերին էլ: Բայց, ըստ էության, այդ պետություներից մեկը  չճանաչված պետություն է: Սա խնդրի լուծումը տանում է դեպի փակուղի: Այն պարագայում, երբ նախորդ մոտեցումը, ճիշտ բանալի է խնդրի լուծման համար, քանի որ այնտեղ խնդրի լուծման միակ աղբյուրը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է և իր ինքնիշխան կամքը»:

Մինասյանը ցավով նշեց, որ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի նոր իշխանությունը հրապարակավ չի ներկայացրել իր տեսակետը. «Չկա մի ելույթ, փաստաթուղթ, որով Հայաստանի իշխանություները Արցախի կարգավորման  հարցում իրենց տեսակետը ներկայացրած լինեն: Եղել են մի շարք հայտարարություներ, որոնք մեկը մյուսին հակասում են»:

Նա նշեց, որ Հայաստանի վարչապետին Արցախի ժողովուրդը չի ընտրել, հետևաբար Փաշինյանը իրավասու չէ բանակցություններում որևէ բան ասել Արցախի անունից. «Արցախի ներկայացուցիչը պետք է բանակցություներին մասնակցի: Որևէ մեկը չի կարող նրա փոխարեն դա անել: Այսինքն՝ սա մի կոնցեպտ է, որը նշանակում է՝ Արցախը լրիվ առանձին սուբյեկտ է»:  

Գագիկ Մինասյանը, մեջբերելով Փաշինյանի այն միտքը, թե Ղարաբաղում կան դավադիր մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ պատերազմ հրահրել, պարտվել այդ պատերազմում և մեղքը գցել Հայաստանի կամ վարչապետ Փաշինյանի վրա, հակասում է իր նախորդ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» մտքին և, հետևաբար, պետք է ՀՀ իշխանությունը հրապարակի կոնկրետ դիրքորոշում կամ տեսակետը, որը չի փոփոխվի տարբեր ելույթներում:

Լուսինե Մարդոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան
Ամենադիտված