«Արայիկ, մետրոյի ժետոն ենք առել քեզ համար, իջիր, գնա տուն». պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)
ՏեսանյութերԿառավարության շենքի առաջ Դաշնակցության երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցող բողոքի ակցիային միացան ԵՊՀ մի շարք ուսանողներ և դասախոսներ, ովքեր երեկ դասադուլ էին անում: Նրանց պահանջը մեկն է` ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ ուսանողների բողոքի պատճառը ԿԳՍՄ նախարարության առաջ քաշած օրենքի նախագիծն է, ըստ որի` Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը բուհերում դառնում է ոչ պարտադիր:
Իսկ Դաշնակցության երիտասարդական միության բողոքի հիմքում ԿԳՍՄ նախարարության կողմից հովանավորված «Մել»-ի մասին ֆիլմն ու «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսի հովանավորումն է: Բողոքի ակցիա իրականացնողների պնդմամբ` իրենց պահանջից հետ չեն կանգնելու և ամեն գնով հասնելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
«Արայիկ, մետրոյի ժետոն ենք առել քեզ համար, իջիր, գնա տուն»,-հայտարարեցին ցուցարարները՝ նկատի ունենալով այն, որ նախարարը մետրոյով է եկել աշխատանքի։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)