«Ուսուցչի օրվա» առթիվ լավագույնները կառավարության կողմից կխրախուսվեն (տեսանյութ)
ՏեսանյութերԿառավարությունն «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելու և այլ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին կհատկացնի 42 մլն 166 մլն դրամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի սպորտի նախարարության հատվածը ևս տեղափոխվի և գտնվի նույն շենքում:
Նախարարի խոսքով, այս նախագծով ցանկություն ունեն համակարգիչներ տրամադրել լավագույն ուսուցիչներին: «Այս գումարը նախկինում չի դրվել բյուջեի մեջ, իրականացվել է պահուստային ֆոնդի միջոցներով: Այս անգամ արդեն դա դրվում է բյուջեի մեջ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ խոսքը 77 ուսուցչի, դաստիարակի և տնօրենի մասին է:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)