Բենզեման կրկնեց Մեսսիի ցուցանիշը
Սպորտ
«Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել (6:0):
31-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Այս ցուցանիշով Բենզեման հավասարվեց «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին:
Մրցաշարում իր առաջին գոլերը Բենզեման խփել է դեռևս «Լիոն»-ի կազմում, որտեղ հանդես է եկել 2004-2006թթ-ին:
Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզն է (16):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան