Բենզեման շրջանցեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ցուցանիշը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը 6:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարայ»-ին:
Հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել Քարիմ Բենզեման: Ֆուտբոլիստը այս մրցաշարում մադրիդյան թիմի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 50-ի:
Արդյունքում՝ Բենզեման դարձավ «Արքայական ակումբի» երրորդ լավագույն ռմբարկուն` Չեմպիոնների լիգայում:
Բենզեման շրջանցեց մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ցուցանիշը (49):
Առաջին տեղում իսպանական ակումբի նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն է (105գոլ), երկրորդ տեղում թիմի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը (66):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան