ՀՀ ԱԺ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
Քաղաքական
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը:
Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին:
ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է արդյունավետ օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Այցի շրջանակում նախատեսված են Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն