600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար Ինչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում 

Խոշոր իրացման ցանցերին առաջարկվել է առանձնացնել բուսական յուղ պարունակող սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից. ՍԱՏՄ

Հասարակություն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Երևանի 12 խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Ծիրան», «Նոր Զովք», «Արև», «Կազեր», «Երիցյաններ», «Կրպակ», «Պարմա», «MG» և «Կարուսել»,  սուպերմարկետների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի ղեկավարը  ներկայացրել է կոնկրետ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են բոլոր սուպերմարկետներում, մասնավորապես՝ իրացման ցանցում փաթեթավորված (կգ-ով վաճառվող) կաթնամթերքի (կարագ, պանիր, սփրեդ) և մսամթերքի նույնականացման անհնարինության (կշռածրարվածքի վրա բացակայում է արտադրման օրը և պիտանիության ժամկետը), միս-մսեղիքի՝ ոչ տվյալ խմբաքանակին վերաբերվող փորձաքննության եզրակացությամբ վաճառքի, կիլոգրամով քյուֆթան, կոտլետի ֆարշն ու աղացած միսն առանց մակնշման իրացնելու, տարբեր ջերմաստիճան պահանջող սննդամթերքների պահման պայմանների խախտումների, անհայտ ծագման և ժամկետանց սննդամթերքի և, իհարկե, թերի մակնշմամբ կամ առանց մակնշման աղցանների վաճառքի խնդիրները:

Պարոն Ավետիսյանը հորդորել է ուշադիր լինել և բուսական յուղով պատրաստված մթերքի կշռածրարված մասերի վրա չգրել «պանիր»: Նա առաջարկել է խանութներում առանձնացնել սերուցքային յուղով և բուսական յուղով պատրաստված կաթնամթերքի տաղավարները, որպեսզի սպառողը հստակ կողմնորոշվի, թե ինչ է գնում:

«Տնտեսավարողների հետ ցանկացած հանդիպում նախ և առաջ հետապնդում է ինչպես սպառողի համար անվտանգ սննդամթերք ապահովելու, այնպես էլ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և գործարար ոլորտին հնարավորինս աջակցելու նպատակ»,- նշել է Գեորգի Ավետիսյանը:

Խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչները ևս բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ կապված բարձրացված հարցերի հետ, խոսել են կաթնամթերքի տաղավարներն առանձնացնելու դժվարությունների մասին: Առաջարկվել է փորձնական քայլեր անել և ներկայացնել արդյունքները: Սահմանվել է ժամկետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և խորհրդական Արթուր Շատվորյանը, որոնք ներկայացրել են միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիք ձեռք բերելու և իրացնելու կարևորությունը, հորդորել արդեն այսօրվանից սկսել այդ գործընթացը՝ 2020թ-ին փաստի առջև չկանգնելու համար, երբ բոլոր իրացման ցանցերից կառգրավվի և օգտահանման կտրվի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի բացակայությամբ իրացվող միսը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններ
Ամենադիտված