Պատգամավորի ինքնազգացողությունը վատացել է ելույթի ժամանակ (տեսանյութ)
Տեսանյութեր
Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Հաուերի ինքնազգացողությունը վատացել է ելույթի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Focus Online»-ի կողմից, հայտնում է Lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 41-ամյա Հաուերը դժվարությամբ ելույթ ունենում գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Այն պահին, երբ նա լռում է, պատգամավորները հասկանում են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է:
Գործընկերները շտապօգնություն են կանչել և Հաուերը տեղափոխվել է հիվանդանոց։ Այժմ նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ