Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը 

ԱԳ նախարարը մասնակցեց «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ» խորագրով քննարկմանը (տեսանյութ)

Քաղաքական

Աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալությունում (SIDA) մասնակցեց «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. ինչպե՞ս հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկմանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության և Կայուն զարգացման շրջանակներում համագործակցությանը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ գործընթացում առանձնահատուկ կարևորեց բարեփոխման նկատմամբ պետության, կառավարության սեփականության զգացումը և յուրաքանչյուր երկրի ու կառավարության կողմից այդ օրակարգն առաջ մղելու կառուցողական կամքի դրսևորումը։ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը Կայուն զարգացման նպատակները և Արևելյան գործընկերությունը դիտարկում է որպես միջազգային համագործակցության կարևոր շրջանակ՝ այն լավագույնս օգտագործելով ազգային օրակարգը խթանելու, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ու զարգացումն առաջ մղելու համար:

«Նյու Յորքում բազում հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ: Արդյո՞ք այն հանդիսանում է մեր իսկ կողմից ստանձնած հանձնառությունների առաջնահերթությունների առանցքը: Ոչ: Սա քաղաքականության շրջանակ է, որ օգնում է մեզ հարստացնել մեր՝ համաշխարհային համագործակցության գործիք հանդիսացող տեսլականը և մոտեցումները՝ բարեփոխումների մեր ազգային օրակարգն առաջ տանելու համար: Սակայն այս առումով առանցքային գաղափարը պետության, նրա կառավարության և ժողովրդի կողմից սեփականության զգացումն է: Բարեփոխումների օրակարգը չի պատկանում ՄԱԿ-ին, Արևելյան գործընկերությանը, ԵՄ-ին: Այն պատկանում է պետությանը՝ կոնկրետ պետությանը: Կայուն զարգացման նպատակները չափազանց օգտակար քաղաքական շրջանակ են, որում յուրաքանչյուր կառավարություն, մեր պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը խթանում է իր կարողությունները՝ համապատասխանեցնելու այս քաղաքականության շրջանակը, այս քաղաքականության առաջնահերթությունները մեր բարեփոխումների օրակարգին: Դա մեր կարողությունն է միջազգային համագործակցությունն օգտագործել մեր ներքին օրակարգը, ներքին բարեփոխումները խթանելու համար»:

Անդրադարձ կատարելով ներկայիս կառավարության կողմից հանրության շրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրված ջանքերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ իրականացնել ինստիտուցիոնալ կառույցների կարողության շնորհիվ, որը կապված է նաև Կայուն Զարգացման 16-րդ նպատակի, ԱլԳ առաջնահերթությունների և իրավունքի գերակայության հետ:

«Ուղերձը շատ պարզ էր. այս փուլում՝ հեղափոխությունից անմիջապես հետո անդրադառնալ ամենաառանցքային և դժվար հարցերին, որի ուղղությամբ հստակ արդյունքների արձանագրումը հնարավոր դարձավ ուժեղ քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ: Մենք շատ լավ գիտենք, որ դա բավարար չէ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ամբողջ խնդիրը վերաբերում է ինստիտուտների կայացմանը՝ հասցեագրելու այն հարցերը, որոնք վերաբերում են իրավունքի գերակայությանը և արդյունավետ կառավարմանը։ Այսպիսով, սրանք այն հաստատություններն են, որոնց մենք առավելագույնս ուշադրություն ենք դարձնում։ Հաստատություններ, որոնք երաշխավորում են իրավունքի գերակայությունը և արդյունավետ կառավարումը և որոնք ունակ են դիմանալու ցնցումներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ
Ամենադիտված