Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց սպասքի արտադրության հայ-իտալական գործարան (տեսանյութ)
ՏեսանյութերԳագիկ Ծառուկյանի և նրա արտասահմանցի գործընկերների հերթական հսկայածավալ նախաձեռնությունը, որը ստեղծում է բազմաթիվ նոր աշխատատեղեր և նպաստում երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը: «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ բացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական հայտնի «Ceramisia» բրենդը ներկայացնող «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի՝ սպասքի արտադրության գործարանը:
Բացման հանդիսավոր արարողությանը Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության, ԱԺ-ի ներկայացուցիչներ, Իտալիայի պառլամենտի և կառավարության անդամներ: Գործարանն արտադրում է կերամիկական հումքից պատրաստված, սեղանի ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, որոնք նշագրված են «Արտադրված է Հայաստանում, նախագծված՝ Իտալիայում»:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)