Աշխատանքից ազատել եմ մի մարդու, որի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ապօրինություններ են եղել․ Արծվիկ Մինասյանը՝ հարցաքննության մասին
Քաղաքական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կանչել էին հարցաքննության: Նրան վերջին 6 ամսում տարբեր գործերով արդեն 5-րդ անգամ են հարցաքննության կանչում: Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձել է հարցաքննության մանրամասներին․
««Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերության տնօրենը, որ ազատվել էր իմ հրամանով 2017 թ փետրվարի 21-ին, հաղորդում էր տվել, որ ես, իբրև թե՝ իրեն ազատել էի աշխատանքից իմ ապօրինի հանձնարարությունը չկատարելու պատճառով։
Հարցաքննության նպատակը պարզաբանում ստանալն էր այս թեմայով։
Իմ բոլոր գործողությունները, ինչպես և ՀՀ գլխավոր դատախազության գրավոր համաձայնությամբ փաստաթղթավորված է՝ բխել են օրենքի դրույթներից և ես աշխատանքից ազատել եմ մի մարդու, ով ոչ միայն ի վիճակի չէր ղեկավարելու ընկերությունը, այլև որի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ապօրինություններ են եղել»,-ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն