Փարիզում զբոսաշրջիկին ծեծել են բաց հագուստի պատճառով (լուսանկար)
Այլ
Փարիզ մեկնած բրիտանացի զույգին ծեծի են ենթարկել բաց հագուստի պատճառով, հայտնում է Lenta.ru-ն: 27-ամյա Քրիստոֆեր Ուիլյամսն իր ընկերուհու՝ 21-ամյա Ռեբեկա Քեվանի հետ Հելոուինին հյուրանոց վերադառնալիս է եղել, երբ մեքենայով մոտեցել են նրանց և սկսել են վիրավորել աղջկան, ով կարճ զգեստ է կրել: Աղջկա զուգընկերը պահանջել է, որ վերջ տան, սակայն ավազակները բաց պատուհանից բռնել են նրա նրա ձեռքը և մեքենայով քարշ են տվել մոտ 50 կմ/ժ արագությամբ: Հետո կանգ են առել Ռոկետ փողոցում և ծեծել բրիտանացուն:
Ռեբեկան նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ հետևել էր ավազակների մեքենային:
Նրանք խոշտանգել են զբոսաշրջիկներին այնքան ժամանակ, մինչև օգնության են հասել անցորդները:
Շտապօգնությունը զույգին հիվանդանոց է տեղափոխել, իսկ հաջորդ օրը նրանք դիմել են ոստիկանություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն