Լեդի Գագան պատմել է ճշմարտությունը Բրեդլի Քուփերի հետ սիրավեպի մասին
Այլ
Աստղը խոստովանել է, որ հասարակության մեջ իրենց պահվածքը բեմադրված է եղել ընդհուպ մինչև մանրուքները:
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան անկեղծորեն խոսել է դերասան Բրեդլի Քուփերի հետ սիրավեպի մասին, գրում է Elle ամսագիրը:
Դերասանուհին շեշտել է, որ Բրեդլի Քուփերի հետ իրենց ինտիմ հարաբերությունները բացառապես խաղ էին: Գագան նաև մամուլին «շատ հիմար» է անվանել:
Երգչուհին ասել է, որ ինքն ու Քուփերը սիրային պատմություն են ստեղծել և ցանկացել են, որ մարդիկ հավատան դրան: Դրա համար զույգը օրեր շարունակ քրտնաջան աշխատել է: Գագան շեշտել է, որ ամեն ինչ եղել է մտածված և «դա խաղացվել է որպես ներկայացում»:
Երգչուհին հավելել է, որ ինքն ու Քուփերը քննարկել են իրենց ենթադրյալ սիրավեպի շուրջ աղմուկը և որոշել են, որ «հիանալի աշխատանք են կատարել»:
Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին սկսել են խոսել «A Star Was Born» ֆիլմից հետո, որտեղ նրանք խաղացել են սիրահարված զույգի: Դրանից հետո Գագան խզել է հարաբերությունները ընկերոջ հետ, իսկ Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը բաժանվել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն